Վարչապետը վաղը հրաժարական կտա, իսկ կառավարությունը թեժ քննարկումներ կսկսի ԱԺ-ում

Հոկտեմբերի 16-ից Հայաստանում թեժ քաղաքական գործընթացներ են սկսվելու, որոնք կշարունակվեն մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը: Վաղը հրաժարական է տալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ քայլերի հաջորդականության սցենարային փոփոխություն չի եղել, եւ հրաժարականը մնում է ընտրությունների անցկացման միակ տարբերակ:

Սրան զուգահեռ էլ հոկտեմբերի 16-ից սկսվում են կառավարության ներկայացուցիչների եւ խորհրդարանական ուժերի միջեւ Ընտրական օրենսգրքի նոր նախագծի շուրջ քննարկումներ: Այս մասին ՀԺ-ին տեղեկացրեցին ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Կառավարությունից խմբակցությունների հետ բանակցելու է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Նա վարչապետին կից Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հանձնաժողովի նախագահն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

armtimes.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով