Ռեֆորմիստների կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում Մարալիկում այսօր տեղի ունեցած միջադեպի առնչությամբ

Ռեֆորմիստների կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում Մարալիկում այսօր տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Առավելևս այս օրերին, երբ Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակներում Հայաստանում են գտնվում տասնյակ երկրների ղեկավարները, նման միջադեպերը և անհանդուրժողականության նման դրսևորումները ոչ միայն մարդու իրավունքների կոպիտ խախտում են հանդիսանում, այլև բացասական ազդեցություն են ունենում Հայաստանի միջազգային վարկանիշի վրա: Մենք դատապարտում ենք մի խումբ քաղաքացիենրի կողմից իրագործած բռնությունը և անհանդուրժողականության ակնհայտ դրսևորումները«Ադեկվադ» հաղորդման անձնակազմի նկատմամբ և հորդորում ՀՀ ոստիկանությանը՝ օբյեկտիվ և իրավական գնահատական տալ կատարվածին:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով