Ռեֆորմիստների կուսակցությունը վերահաստատում է իր հնչեցրած դիրքորոշումները

Ռեֆորմիստների կուսակցության վերջին հայտարարությունը, որոշ մարդկանց կողմից ընկալվել է՝ որպես մեր սկզբունքների և գաղափարների փոփոխություն, և նախկինում հնչեցրած խնդիրների վերաբերյալ՝ մեր ունեցած տեսակետների տարբերություն: Ռեֆորմիստների կուսակցությունը ինչպես և բազմիցս հայտարարել է, որևէ առնչություն չունի՝ ինչպես նախկին, առավելևս, ներկայիս իշխանությունների հետ:

Կուսակցությունն իր թիմով և ղեկավարով է որոշումներ կայացնում՝ Հայաստանի ներքաղաքական հարցերի վերաբերյալ և չի պատրաստվում մեկ օրում, կամ մեկ ժամում փոխել այդ դիրքորոշումները:

Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունները համաժողովրդական պահանջ է և մենք ռացիոնալ գիտակցելով՝ քաղաքական դաշտի վերափոխումների գործընթացի անհրաժեշտությունը, ցանկանում ենք մասնակիցը լինել արտահերթ ընտրություններին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցությունը վերահաստատում է իր հնչեցրած դիրքորոշումները և հայտնում, որ մասնակցելու է Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին՝ որպես ընդիմադիր կուսակցություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով