Ո՞վքեր են Երևանի կենտրոնում աղաղակող, նվագող ու պարող սպիտակազգեստ տղամարդիկ

Ո՞վքեր են Երևանի կենտրոնում աղաղակող, նվագող ու պարող սպիտակազգեստ տղամարդիկ:

Երևանցիներից շատերը զարմանքով ընդունեցին, Երևանի կենտրոնական փողոցներոււմ, երգող, նվագող, պարող ու աղաղակող, սպիտակազգեստ տղամարդկանց խմբին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շատերի համար դա թվաց հետաքրքիր, շատերի համար էլ զավեշտալի և ջղայինացնող:

Շատերն այդպես էլ չիմացան, որ դա Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողավի շրջանակներում, Արաբական Միացյալ Էմիրություններից, Երևան եկած արտիստների մի խումբ է, որը ներկայացնում է ԱՄԷ-ի ավանդական մշակույթը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ֆրանկաֆոնիայի Երևանայան գագաթնաժղովի շրջանակներում, Օպերայի հրապարակում գործող տաղավարների առաջ, նրանց կարող եք տեսնել ամենից հաճախ: ԱՄԷ-ի տաղավարն ամենից ակտիվն է:

 

ԱՄԷ-ի տաղավարը ներկայացնում են ԱՄԷ Հայաստանի դեսպանության աշխատակիցները, որոնց մի մասը հայեր են: Տաղավարում աշխատող կանաչ զգեստներով աղջիկները՝ ներկայացնում են Էմիրությունների կանաց և աղջիկների ավանդական տարազները, սակայն նրանք հայուհիներ են:

Զբոսաշրջիկներն ու Երևանցիները հաճախ են սելֆի անում նրանց հետ: Գրեթե նույնատիպ իրավիճակ է նաև գագաթնաժողովի մասնակից մյուս երկրների տաղավարներում, սակայն ԱՄԷ-ի նման ակտիվություն և ԱՄԷ-ի արտիստների խմբի նման խումբ՝ այստեղ չունի անգամ Հայաստանը:

Գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան ժամանեցին բազմաթիվ զբոսզաշրջիկներ և մենք հնարավորություն ունեցանք տեսնելու նրանց, իսկ ո՞րքանով կարողացանք մենք ցույց տալ մերը, երբ որ ամենաշատ հնարավորությունը ունեինք հենց մենք:

 

Ֆոտոլրագրող՝Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով