Նոյեմբերի 15-18-ը իրավապահներին հրահանգվել է ուժեղացված հսկողություն իրականացնել. ինչի համար են նախապատրաստվում

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 15-18-ը Երեւանում կանցկացվի Արեւելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այդ օրվան ընդառաջ իրավապահներին հրահանգվել է ուժեղացված հսկողություն իրականացնել, որպեսզի միջադեպեր չգրանցվեն:

Ինչպես հայտնի է, 2017 թվականին Երեւանի կենտրոնում հայտնվեցին սեռական փոքրամասնությունների թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ, ինչը շատ կոշտ արձագանք ստացավ հանրության կողմից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց աղմուկ բարձրացավ, թե Երեւանի քաղաքապետարանը գովազդում է համասեռամոլությունը, ուստի տեղական իշխանությունները ստիպված էին այդ պաստառներն ապամոնտաժել:

Արդյունքում «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» կազմակերպությունը ՀՀ վարչական դատարան հայց ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի դեմ` պահանջելով պարտավորեցնել նախարարությանը ներկայացված տեսանյութերը եւ պաստառները ճանաչել սոցիալական գովազդ, զերծ մնալ խտրականությունից:

armlur.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով