Նիկոլ Փաշինյանը խոսել է երեկվա ՏԻՄ ընտրությունների մասին

Հոկտեմբերի 21-ին անցկացված ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ակնհայտ է հեղափոխության հաղթանակը: «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Ցանկանում եմ շնորհավորել ՏԻՄ ընտրությունների անցկացման կապակցությամբ: Ցավում եմ, որ ՏԻՄ ընտրություններում մեր թեկնածուներից ոմանք չհաղթեցին, սակայն ուրախ եմ, որ ևս մեկ քայլ կատարեցինք՝ արձանագրելու մեր

հավատարմությունը թավշյա հեղափոխության արժեքներին: Երկու թեկնածու պարտվել է, նրանք հանդես են եկել հեղափոխության պաշտպանության դիրքերից: Էականն այն է, որ մենք մեր պարտավորությունը կատարել ենք: Ասել եմ և ասում եմ՝ ընտրություններն այլևս ընտրակեղծիքներով չեն լինելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց՝ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ մինչ քվեարկությանը օրը իրենց թեկնածուների վարկանիշը գնալով բարձրանում էր, սակայն որոշ տեղերում չհասցրեցին գործն ավարտին հասցնել: «Աներկբա է, որ բոլոր տեղերում ընտրությունների պաշտոնական արդյունքները արտահայտում են մարդկանց ընտրությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե կան և կարող են լինել դետալներ, ըստ որոնց միշտ չէ, որ նշանակում են ազատ կամարտահայտություն, ապա այդ ուղղությամբ պետք է աշխատել: Մենք տեսականորեն այդպիսի դետալ չենք բացառում: Ուզում եմ ընդգծել, որ նույնիսկ այդ պարագայում քվեարկության արդյունքները պետք է 100 տոկոս ճշգրտորեն արձանագրվեն, որևէ այլ տարբերակ չի կարող լինել: Ակնհայտ է հեղափոխության հաղթանակը»,-ասաց նա:

 

Armlur.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով