Նախկին պաշտոնյան վերադարձել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«ՀՀ Արարատի մարզի ԲՀԿ քվոտայով հունիսի 29-ին փոխմարզպետ նշանակված Արթուր Մկրտչյանը դարձյալ վերադարձել է աշխատանքի:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մկրտչյանը հոկտեմբերի սկզբին ազատվել էր փոխմարզպետի պաշտոնից, որովհետեւ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրամանով` այդ շրջանում աշխատանքից ազատվում էին ՀՅԴ-ական եւ ԲՀԿ-ական նախարարներ ու մարզպետներ:

Փաստորեն, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ ստորագրված հուշագիրը իր պտուղներն է տվել: Արդյունքում Մկրտչյանը վերադարձել է աշխատանքի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով