Հող հանձնելու դիմաց ստանալու ենք ո՛չ թե խաղաղություն, այլ՝ նոր պատերազմ

 

hox-hancnelou-dimac-stanalou-enq-oc-te-xaxaxoutyoun--ayl-nor-paterazm

<<Հող խաղաղության դիմաց>> բանաձևը սնանկ է։ Հող հանձնելու դիմաց ստանալու ենք ո՛չ թեխաղաղություն, այլ՝ նոր պատերազմ՝ Ասկերանի, Հադրութի, Կապանի և Գորիսի մատույցներում։

Առհասարակ տարածքային զիջումներ ենթադրող կարգավորման սցենարը չի կարող հանգեցնելԱդրբեջանի հետ հակամարտության կարգավորման՝ բառի բուն իմաստով։ Այլ կերպ ասած՝տարածքային զիջումներ ենթադրող ցանկացած սցենար կոչված է լինելու ընդամենըբավարարելու Ադրբեջանի ագրեսիվ նկրտումներն ու անխուսափելիորեն հանգեցնելու է նորպատերազմի։ Ստանալով Արցախի մի մասը և ձեռք բերելով բացահայտ ռազմականառավելություն՝ Բաքուն վաղ թե ուշ կսանձազերծի նոր ագրեսիա, ընդ որում, ո՛չ միայն Արցախի,այլև Հայաստանի Հանրապետության դեմ։ Այսպիսով՝ Արցախի տարածքի մի մասի հանձնումնԱդրբեջանին ընդամենը կնշանակի մեծացնել նրա ռազմական հնարավորություններն, ինչն իրհերթին իրատեսական կդարձնի ոչ միայն ողջ Արցախի զավթումը, այլև Սյունիքի օկուպացիայիմիջոցով Նախիջևանի հետ ցամաքային կապ հաստատելու թուրք – ադրբեջանական երազանքը։Կրկնում եմ՝ ծայրաստիճան ռազմականացված, ագրեսիվ Ադրբեջանը չի վարանի օկտվել պատեհառիթից, և ոչ մի խաղաղարար առաքելություն չի կարող հետ պահել նրան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հատկապես ընդգծեմ՝ ներքաղաքական խնդիրների վերաբերյալ առկա հակասությունները միկողմ թողնելով, առնվազն այս հարցի վերաբերյալ մեր երկրի քաղաքական ուժերի դիրքորոշումըպետք է լինի միահամուռ ոչ-ը՝ տարածք զիջելու պետականակործան սցենարներին։ Վարչապետիպաշտոնակատար Փաշինյանը ունենալով զգալի հանրային աջակցություն տիրապետում էարտաքին ճնշումներին դիակայելու լրջագույն ռեսուրսի։ Հետևաբար, անկախ այն հանգամանքիցթե ով է խոսում տարածք հանձնելու մասին, մեր՝ թե ՀՀ, թե Արցախի պաշտոնական արձագանքըպետք է լինի կտրուկ։

Հատկապես ընդգծենք՝ Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքը ո՛չ միայն Արցախիայլև՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության առաջնային և անփոխարինելի երաշխիքնէ։ Ավելին՝ 2016-ի ապրիլին սանձազերծելով երկրորդ ագրեսիան Արցախի դեմ և ձախողվելով՝Բաքուն թաղեց մադրիդյան սկզբունքները, իսկ Արցախի Պաշտպանության բանակը համայնհայության մասնակցությամբ վերահաստատեց Արցախի պետական սահմանը։ Ըստ այդմ՝ վաղուցժամանակն է հստակ փաստել՝ մեզ համար մադրիդյան սկզբունքներն անընդունելի են, իսկԱրցախի տարածքը, որը ձևավորվել է ադրբեջանական երկու ագրեսիայի դիմակայելուարդյունքում՝ սակարկելի լինել չի կարող։

Եվս մեկ անգամ շեշտենք․ չկան <<բուն Արցախից>> դուրս գտնվող ազատագրված տարածքներ։Նախկին ԼՂԻՄ-ը բուն Արցախը չէ։ Կա ազատագրված մեկ ամբողջական Արցախ իր 11432քառակուսի կիլոմետր սահմանադրորեն ամրագրված տարածքով, իր 7 շրջաններով։ Նշեմ նաև, որվերջին տարիներին Արցախի Շահումյանի շրջանի (Քարվաճառ), Քաշաթաղի և Հադրութիշրջանների հարավի՝ նույնն է թե Արաքսի հովտի ենթակառուցվածքների վերականգմանուղղությամբ առանց չափազանցության վիթխարի գործ է արվել։ Ինչը հատկապես հուսադրող է՝այդ աշխատանքները գտնվել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի ուշադրությանկենտրոնում։ Արդյունքում այսօր ունենք դժվարությամբ, բայց հաստատուն կերպով զարգացողԱրցախ, որին պետք է տեր կանգնենք, այլապես կկորցնենք ամեն ինիչ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դավիթ Ջամալյան

haydzayn.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով