«Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները սկսելու են ԸՕ փոփոխություններն ԱԺ բերելու համար արտահերթ նիստ գումարելու ստորագրահավաք

ՀՀ ազգային ժողովի «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունը ստորագրահավաք են սկսելու՝ հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ գումարելու և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը կրկին ԱԺ բերելու համար: ԱԺ հերթական նիստում այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Այսօր «Ծառուկյան» դաշինքը «Ելք»-ի հետ կազմակերպում է  ստորագրահավաք, որով երկուշաբթի արտահերթ նիստի օրակարգով կրկին լինելու է Ընտրական օրենսգրքի փոփոխությունը: Հորդորում եմ ՀՀԿ –ի այն գործընկերներին, որոնք նշում էին, որ նոր Ընտրական օրենսգիրքը շատ ավելի արդար և գրագետ ընտրական կարգ է սահմանում, չբոյկոտել, չտանել սադրանքների և մասնակցել Ընտրական օրենսգրքի քննարկմանը»,-ասաց Զոհրաբյանը:

Նա վստահեցրեց՝ այն պատգամավորները, ովքեր ի սկզբանե հավանություն են տվել օրենսգրքին, ներկա են լինելու և քվեարկելու են: Զոհրաբյանը նշեց՝ նրանք, ովքեր ուզում են, որ մեր երկրում տեղի ունենան արդար ընտրություններ՝ այնպիսի օրենսգրքով, որն ընտրությունների վստահելիության խնդիր չի առաջացնի, պետք է միանան ստորագրահավաքին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն ԱԺ-ում չհավաքեց բավարար ձայներ:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով