Լարված վիճակ Էջմիածնում. ովքեր են ներխուժել Մայր Աթոռի տարածք. armlur.am

Քիչ առաջ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցները մտել են են Մայր Աթոռի տարածք: Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների` մասնակիցները ցանկացել են ներխուժել վեհարան, սակայն հանդիպել են ոստիկանների դիմադրությանը: Կայքը փորձել է կապ հաստատել շարժման անդամ Կարեն Կարապետյանի հետ` տեղեկանալու համար, թե ոստիկանություննը ինչ միջոցներ է կիրառել հավաքը ցրելու համար, սակայն նա չի պատասխանել հեռախոսազանգերին:

Այնուամենայնիվ, կայքին հայտնի դարձավ, որ ոստիկանները դեռ գտնվում են եկեղեցու տարածքում: ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն` այս պատճառով խաթարվել են Ճեմերանի դասերը: Գևորգյան ճեմարանի ուսանողներին ազատել են դասերից, որպեսզի կարիք լինելու դեպքում նրանք գնան և «պաշտպանեն» վեհափառին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով