Ինքնասպանության փորձ Գյումրիում. (տեսանյութ)

Գյումրիում րոպեներ առաջ երիտասարդ մի տղա ինքնասպանության փորձ է կատարել: Երիտասարդը փորձել է նետվել Ալեք Մանուկյան փողոցի 50-ամյակի կամրջից: Տարածքում հավաքված քաղաքացիների եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների օգնությամբ հաջողվել է նրան հեռացնել կամրջի այդ հատվածից եւ տեղափոխել անվտանգ տարածք:

Ինքնասպանության փորձ կատարողը Գյումրիի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ. Ա.-ն է: Նա քաղաքում հայտնի է որպես մուրացկան, մականունը՝ Կացին:

Դեպքի հանգամանքները ճշտվում են, նախապատրաստվում են նյութեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին ՝ armtimes.com-ի տեսանյութում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով