Ի՞նչ ունեցվածք ունի նորանշանակ նախարարը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նորանշանակ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանի եկամուտների հանրագումարը հունիսին ներկայացրած հայտարարագրի տվյալներով կազմել է 2 710 000 դրամ:

Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա հայտարարագրից: Տ. Խաչատրյանն այն ներկայացրել էր, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր վերոնշյալ նախարարության փոխնախարարի պաշտոնից: Փոխնախարարի պաշտոնից նա ազատվել էր իշխանափոխությունից 8 օր անց՝ մայիսի 16–ին, իսկ արդեն հոկտեմբերի 15–ին նախարար է նշանակվել:

Ըստ նշված հայտարարագրի՝ նորանշանակ նախարարն ունի առանձնատուն, ավտոտնակ, բնակարան, 2 հողամաս, այգետնակ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայտարարագրել է նաեւ «MITSUBISHI OUTLANDER 2.9 L» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաեւ՝ 27 000 ԱՄՆ դոլարի պարտատոմսեր:

Փոխնախարարի պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նրա փոխառությունները կազմել են 18170 ԱՄՆ դոլար, 3975 ԱՄՆ դոլար, 13600 եվրո, 137500 ՀՀ դրամ, իսկ դրամական միջոցները` 22 000 ԱՄՆ դոլար:

Նշված ժամանակահատվածում աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 2 710 000 ՀՀ դրամ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տիգրան Խաչատրյանը 2016 թ. հոկտեմբերից եղել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ ը: Մինչ այդ՝ սկսած 1995–ից, նա ՀՀ ֆինանսների (հետագայում ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի) նախարարությունում մի շարք պաշտոններ է զբաղեցրել:

Իսկ 2006–2016թթ. եղել է «Վալլեքս» ընկերությունների խմբի ֆինանսական տնօրենը: 2008–2014թթ. եղել է Զարգացման հայկական գործակալության խորհրդի անդամ, 2016թ.՝ Համահայկական բանկի խորհրդի անդամ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով