Թուրքիան դատապարտել է Իսրայելի զինուժի գործողությունները Գազայում

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Իսրայելի զինված ուժերի վերջին գործողությունները պաղեստինցիների դեմ։

Գազայում արդեն տևական ժամանակ շարունակվում են բողոքի ակցիաներն Իսրայելի դեմ։ Օրերս նոր բախումներ են տեղի ունեցել։ Իսրայելցի զինվորներն ուժ են կիրառել պաղեստինցի ցուցարարների դեմ։ Դրա հետևանքով զոհվել  է 3 մարդ, 180 հոգի՝ վիրավորվել։

Ըստ Թուրքիայի արտգործնախարարության՝ տեղի ունեցածը մեկ անգամ ևս ապացուցում է այն փաստը, որ պետք է ի կատար ածել ՄԱԿ-ի այն բանաձևը, որն ուղղված է եղել պաղեստինցի ժողովրդի անվտանգության պահպանմանը։ Այդ բանաձևն ընդունվել էր 2018թ. հունիսի 13-ին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թուրքիայի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր «մեղավոր են» կատարվածի համար, ինչպես նաև ջանքեր գործադրել, որ նման դեպքեր նորից տեղի չունենան։

Նշվել է, որ Թուրքիան այս հարցը բարձրացնելու է միջազգային հարթակներում և շարունակելու է սատարել պաղեստինցի ժողովրդին:

Աղբյուր`    Marmaragazetesi

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով