Երևանի քաղաքապետը Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Արաբկիր վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արամ Դանիելյանին: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի վերաբերյալ ներկայացնելով իր դիտարկումները՝ Երևանի քաղաքապետը կարևորել է նաև բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելումն ու ոլորտի կանոնակարգումը:

Աշխատանքում հաջողություն գրանցելու և խոստացված ծրագրերը լիարժեքորեն կյանքի կոչելու հարցում քաղաքապետ Հայկ Մարությանը կարևորել է բնակիչների հետ համագործակցված մոտեցումը: Երևանի քաղաքապետը նշել է, որ արվելու է հնարավոր ամեն ինչ՝ բնակիչների հույսերն ու սպասելիքներն արդարացնելու համար:

«Մենք պետք է անենք այնպես, որ մեր բնակիչները ոչ միայն պահանջատեր լինեն, այլ նաև մասնակից դառնան բոլոր գործընթացներին: Ես ձեզ վստահեցնում եմ, որ միայն այդ դեպքում կարող ենք հաջողության հասնել»,– ընդգծել է քաղաքապետը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի ղեկավարի նախկին պաշտոնակատար Արտակ Միսկարյանին և աշխատակիցներին վարչական շրջանում կատարած աշխատանքի համար՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ իր կողմից միշտ է գնահատվում այն ամենը, ինչն արվել է Երևանի զարգացման ու բնակիչների հարմարավետության համար:

Հայկ Մարությանը շնորհավորել է Արամ Դանիելյանին՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ, և մաղթել նրան բեղմնավոր աշխատանք:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով