Գևորգ Կոստանյանն իր որոշումը ներկայացրել է Սերժ Սարգսյանին

«Ինձ շատ դժվար է մեղադրել անսկզբունքայնության մեջ հիմնավոր կերպով, իսկ անհիմն շատ բաներում կարելի է մեղադրել: Սա՝ մեկ: Երկրորդ՝ էստեղ սկբունքայնության շեղման ընդհանրապես դրսևորում չկա մի քանի պատճառներով: Ընդհանրապես, ցանկացած մարդ, ով պետական ծառայության հետ որևէ առնչություն երբևէ ունի, կհասկանա, որ պետական ծառայության իմաստն ու կայունության երաշխիքը դա հենց ծառայությունն է պետությանն ու հայրենիքին: Եվ ես երբևէ որևէ առումով իմ սկզբունքներից չեմ շեղվել և չեմ էլ շեղվելու:

Եթե որևէ մեկը դա կարող է դիտարկել շեղում, ես հաճույքով կլսեմ բոլոր հիմնավորումները»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնելուց հետո իր հասցեին հնչող մեղադրանքներին:

Ըստ նրա՝ ինքն իր որոշումը ներկայացրել է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին, թեև կուսակցական չէ, և Ս.Սարգսյանը հարգանքով է ընդունել այն. «Ես եղել եմ թիմի անդամ և մնում եմ թիմի անդամ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անդրադառնալով Արմեն Աշոտյանի հայտարարությանը, թե ՀՀԿ անդամների հանդեպ ճնշումներ են եղել, Գ.Կոստանյանը զարմանք արտահայտեց, որ իր հանդեպ կարող է ինչ-որ ճնշում լինել:

168.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով