Աֆղանստանի պատերազմում ԱՄՆ-ն պարտություն է կրել. Ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոն

Ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի ավագ անդամն ասել է. «Աֆղանստանի պատերազմում ԱՄՆ-ի հետապնդած նպատակն իրականություն չի դարձել և կայուն հաղթանակի որևէ հեռանկար չի ուրվագծվում»:

Համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության արտասահմանյան հաղորդումների փաշթուերեն ձայնի, Ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնում «Առլի Էյ. Բուրք»-ի ամբիոնի վարիչ Անտոնի Էչ. Քորդզմանն իր գրքում գրել է. «Այսօր ԱՄՆ-ն մխրճված է չորս ձախողած պատերազմներում, որոնցից որևէ մեկում հաղթանակի հեռանկար գոյություն չունի, միթե այն որ հնարավոր լինի ներկա սպառնալիքները վերացնել ռազմական միջոցով»:

«Այս զգայուն ժամանակահատվածում Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում ու Եմենում մղած մեր պատերազմների համար կենսական որոշումներ պիտի ընդունենք»,-հավելել է նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այն պայմաններում է Աֆղանստանում ԱՄՆ-ի պատերազմը թևակոխում 18-րդ տարին, երբ վերջերս «Փի Էյ Դաբլյու» հետազոտական կենտրոնը հայտարարեց, որ  ԱՄՆ-ի քաղաքացիների 49 տոկոսը հավատացած է, որ այս տարիների ընթացքում ԱՄՆ-ի բանակը չի իրագործել Աֆղանստանում հետապնդած իր նպատակները և ընդհանրապես պարտություն է կրել:

 

Parstoday

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով