Արտյոմ Կանևսկոյն ազատ է արձակվել

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանևսկոյը՝ Արտյոմ Հարությունյանն ազատ է արձակվել։

Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից՝ հունիսին։

Հունիսի 28-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները որոշակի գործողություններ են իրականացրել Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկում, որը պատկանում է Արտյոմ Հարությունյանին, որտեղից նրան բերման են ենթարկել, ապա ձերբակալել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մամուլին հայտնել էր, որ նրան մեղադրանք է առաջադրվել է  կեղծ անձնագիր՝ իր լուսանկարով, սակայն այլ կենսագրական տվյալներով անձնագիր օգտագործելու համար։

«Փաստինֆո»-ի հաջողվեց պարզել, որ նա արդեն մի քանի օր է, ինչ ազատության մեջ է և շարունակում է շրջել իր մշտական ուղեկցությամբ՝ «թիկնազորով»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով