Արման Մկրտումյանի տան վրա ավազակային հարձակման պատվիրատուն հայտնի է. ուշագրավ մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա ավազակային հարձակում գործած եւ Վրաստանում ձերբակալված Գագիկ Ղեւոնդյանին տեղափոխել են Հայաստան:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Ղեւոնդյանին ՀՀ տեղափոխելուց անմիջապես հետո հարցաքննել են: Նա ՀՔԾ քննիչներին ցուցմունք է տվել, հայտնել, որ Արման Մկրտումյանի տան վրա հարձակման կազմակերպիչը ինքը չի եղել, այլ միանգամայն այլ անձ է եղել, եւ իրավապահներին տվել է այն անձի անունը, որը կազմակերպել է հարձակումը Արման Մկրտումյանի տան վրա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով