Արիության դաս

Հանրապետության ոստիկանության վետերանների խորհրդի նախագահության 2016թ. սեպտեմբերի 13-ի որոշմամբ ամեն տարի սեպտեմբեր ամսվա վերջին շաբաթվա չորեքշաբթի օրը հանրապետության մարզերում և Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում վետերանների ուժերով տարբեր ուսումնական հաստատությունների սովորողների համար պետք է անցկացվի «Արիության դաս»` երիտասարդ սերնդի ներկայացուցիչների մեջ հայրենասիրության, խիզախության, նվիրվածության ոգի սերմանելու համար:

Երեք տարի անընդմեջ անցկացվող դասերին իրենց մասնակցությունն են ունեցել նաև մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, անչափահասների գծով տեսուչներ, ինչպես և ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ:Հանրապետության ողջ տարածքում անցկացվել է 82 դաս, որից 26-ը՝ գյուղական դպրոցներում: Միջոցառումն ամփոփվել է բոլոր մարզերից և շրջաններիցստացված տեղեկանքների և լուսանկարների տեսքով:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով