ԱՄՆ-ը ևս 300 միլիոն դոլար արժողությամբ զենք է վաճառում Ալե Խալիֆային

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարել է, որ խելացի ու բազմաֆունկցիոնալ հրթիռների վաճառքի համար 300 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրելու Բահրեյնի հետ:

Դանեշջու լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ-ը Բահրեյնին վաճառելու է 120 խելացի և 110 Լաքհիդ Մարթին ընկերության արտադրած տակտիկական հրթիռներ:

300 միլիոն դոլար արժողությամբ այդ պայմանագրում ներառվելու են ուսումնական ծրագրեր, տեխնիկական ծառայություններ ու լոգեստիկական աջակցություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱՄՆ-ի պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը Կոնգրեսին զգուշացրել է Բահրեյնին այդ հրթիռների վաճառքի մասին:

Այս բոլորն այն դեպքում, երբ ավելի վաղ, Պենտագոնը հայտարարել էր տարածաշրջանի որոշ երկրներից, այդ թվում Բահրեյնից ամերիկյան Փաթրիոթ հրթիռների հավաքելու մասին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահը արաբական մի շարք պետություններին կաթնատու կովերի է նմանեցրել, որոնց պետք է կթել և ժամանակին զենել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով