Քրեական գործից իր շատ լավ տեղեկացվածությունը Նիկոլ Փաշինյանը բնական է համարում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ կաշառքի գործով պատգամավորներից մեկի սպասվող կալանավորման մասին իր հայտարարությունը որևէ կերպ խախտել է անմեղության կանխավարկածը:

«Կարծում եմ՝ շատ պատգամավորների անուններ կարող են բացահայտվել և ոչ մեկի անմեղության կանխավարկածը չի խախտվել: Իսկ երբ ասում են՝ Հայաստանում կոռուպցիա է եղել, կոռուպցիան խարխլել է երկիրը և այդ կոռուպցիան ամենավերին օղակների հետ է կապված եղել, այդտեղ որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտո՞ւմ ենք, թե՞ չէ»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում իր հերթին հարցադրում արեց Ն.Փաշինյանը:

Ըստ նրա՝ եթե անձը որպես կասկածյալ ներգրավվի, ուրեմն` հիմքեր կան և դրանք թափանցիկ կլինեն: Քրեական գործից իր շատ լավ տեղեկացվածությունը Փաշինյանը բնական է համարում.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է, և երբ նա օպերատիվ գործողություններ է իրականացնում, դրանց մասին տեղյակ է լինում նաև վարչապետը: Որևէ քրեական գործ չի ընթանում առանց օպերատիվ սպասարկման: Օպերատիվ սպասարկումն իրականացնում են վարչապետին ենթակա մարմինները»:

Հարցին, թե ո՞ր խմբակցությունից է այդ պատգամավորը, Փաշինյանը հարցով պատասխանեց. «Դուք ինձ հանցակցո՞ւմ եք, թե՞ դրդում եք անօրինական բան անել: Դուք հիմա ո՞ր կողմից եք»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով