«Քեթրինի Միհրանը վարագույրներ է կախել, պատուհանները փոխել՝ թիվ մեկ բորտ սիրող ջահելներին շատ դուր կգա». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի արձակումը օդիոզ ու ապահովված պատգամավորների, օլիգարխների համար եւս մեկ դարդ է առաջացրել․ այս օրերին նրանց մեծ մասը մտածում է՝ «իմա՛ստը», թե ինչու վերցրին ու այդքան շքեղ «ռեմոնտ» արեցին» իրենց սենյակները, կահավորեցին ընդամենը մեկ տարվա համար։

«Դե, կահույքը՝ հասկացանք, հետներս կտանենք, բա էդ մեր սարքած սենյակները… իրենք, մատները մատին չխփած, գալու-նստելու-վայելելու են»,- ասաց մեզ հետ զրուցող նախկին ՀՀԿ-ականը։

Ամենաշքեղ վերանորոգված սենյակն ո՞ւմն է։ «Քեթրինի Միհրանինը․ վարագույրներ է կախել, պատուհանները փոխել՝ թիվ մեկ բորտ սիրող ջահելներին շատ դուր կգա»։

Հաջորդ «կոմֆորտ» սենյակն Արայիկ Գրիգորյանինն է։ Լֆիկը՝ Սամվել Ալեքսանյանը, շատ ջանք չի թափել, պատրաստի եկել-նստել է Շմայսի սենյակում, իսկ Մանվել Գրիգորյանի «երկսենյականոցն» ամենամեծն է։

Վերջերս իր սենյակները վերանորոգել էր նաեւ գեներալ Սեյրանը, կահույք գնել, սակայն այստեղ էլ փակել դռները՝ գնացել է։ «Կահույքը տարհանողներ կգտնվեն»,- ժպիտով ասաց մեր զրուցակիցը՝ մատնացույց անելով ԱԺ-ում այս պահին ընթացող հիմնարար վերանորոգման աշխատանքները։

«Սահմանադրությունը կարեցինք-ձեւեցինք, տվեցինք՝ հագան, պառլամենտը նորոգում ենք, տանք՝ հագնեն, իշխանությունն ու պառլամենտը խաղաղ փոխանցեցինք, ստեղծել ենք ստեղծագործելու բոլոր պայմանները, թող գան՝ «ստեղծագործեն», երկիրը զարգացնեն»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նորություններ

2020 թվականին Հայաստանում 15-20 հազար մարդ կդառնա ... «Ժամանակ» թերթը գրում է. «2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ շրջանակում գործող մաքսային կարգավորումները, որոնք վերաբերում են երրորդ եր...
Չինովնիկները գաղտնի անդամագրվում են ՀՀԿ-ին. Սերժ Ս... «Իրատես» թերթը գրում է. «Գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչներ՝ հիմնականում վարչության պետերի տեղակալներ, ավագ մասնագետներ եւ այլք, վերջին...
«Էրեբունի» և «Իզմիրլյան» ԲԿ-ները հրաժարվե՞լ են քաղ... «Հրապարակ» թերթը գրում է. Երեկ առողջապահության նախարարությունը հետին թվով հրավիրել է մի խումբ հայտնի օնկոլոգների՝ քաղցկեղի անվճար բուժման հետ կ...
«Զինվորի հաց գողացողին» պաշտոն տվեցին. 168 Ժամ... ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԱԱԾ-ի տարածած աղմկահարույց տեսանյութը հասարակությանը բորբոքեց: «Զինվորի հացը գողացողի...
Դժգոհ են օրիորդի կառավարումից. Էջմիածնի քաղաքապետի... «Իրատես» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, հաղթելով 12 թեկնածուների, այսօր կրկին պետք է կռիվ տա եւս մի խումբ էջմիածինցիների հետ...
Ցոփ ու շվայտ. ՊԵԿ-ում ամեն ամիս են պարգևավճարներ ս... «Ժամանակ» թերթը գրում է. «Յուրաքանչյուր ամիս մինչև ամսվա 7-ը ՊԵԿ բոլոր աշխատակիցները ստացել են պարգևավճարներ նվազագույնը 1 դրույքի չափով։ Արդեն ամ...
Ռոբերտ Քոչարյանը մտադիր է առաջադրվել Արցախի նախագա... «Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը կարող է փորձ անել առաջադրվել հաջորդ տարվա սկզբին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահական ընտրությու...
Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կմտնի ակտիվ ... «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանություն-«Լուսավոր Հայաստան» անակնկալ առճակատումը, ըստ որոշ լուրերի, «ստրախովկայի» համար արվեց, որ տպավորությ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով