Տեղի կունենա «Աշխարհի գույները» խորագրով 4-րդ փառատոնը հոկտեմբերի 21-ին

«Աշխարհի գույները» խորագրով 4-րդ փառատոնը 2018 թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը` 18:00-ին ԵԹԿՊԻ-ի Ուսանողական թատրոնում տեղի կունենա «Աշխարհի գույները»

4-րդ փառատոնը, որն այս անգամ կրում է «Առողջության բանաձև» խորագիրը: Ավանդական դարձած միջոցառման կազմակերպիչն է «Հանդես» փրոդաքշնը, իսկ գլխավոր աջակիցը` ԵԹԿՊԻ-ի Ուսանողական թատրոնը: Աջակիցներն են` «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական ՀԿ-ն, ZIN TAXI-ն, “Progress Print” տպագրատունը, “LIFE DESIGN” տպագրատունը, Երիտասարդ ստեղծագործողների միությունը, Studio Bach-ը: Տեղեկատվական աջակիցներն են` «Առողջության բանաձև» ամսագիրը, «Նոյյան տապան» լրատվական-վերլուծական կենտրոնը, 4NEWS.AM,

HEQIAT.AM, PHOTOART.BIZ, ARMDREAMS.COM կայքերը: Փառատոնի ժամանակ կներկայացվեն տարբեր ազգերի մշակույթներ, իսկ ավարտին տեղի կունենա մրցանակաբաշխություն: Երկկողմանի ծնողազուրկ, լուրջ առողջական խնդիրներ ունեցողներ Արթուր և Գոռ Միրաքյանները կստանան դրամական աջակցություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով