Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հավանություն է տվել ԱԺ ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկությանը:

Մասնավորապես, փաթեթով առաջարկվում է մեխանիզմներ ստեղծել՝ ժամանակակից աշխարհի հաճախ անվերահսկելի տեղեկատվական հոսքերի պայմաններում երեխաներին հակաբարոյական, նրանց լիարժե ք ու ներդաշնակ զարգացմանն սպառնացող տեղեկատվության տարածումից հնարավորին զերծ պահելու համար: Կառավարության առաջարկության համաձայն՝ երեխայի լիարժեք զարգացման վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեղեկությունների շրջանակը շատ ավելի լայն է, քան նախագծով առաջարկվող ոչ ավանդական սեռական հարաբերություններին վերաբերող կամ ավանդական սեռական հարաբերությունների սոցիալական խեղված ընկալմանն ուղղված տեղեկությունները, ուստի միայն վերջինների տարածման կամ քարոզչության համար արգելք սահմանելն արդարացված չէ:

Բացի այդ, «Նորմատիվ իրավակ ն ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն նախագծի սահմանումները պետք է «ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը», մինչդեռ նախագծում օգտագործված որոշ հասկացություններ միանշանակ չեն ընկալվում, հետևաբար չեն կարող ունենալ միատեսակ կիրառում (օրինակ՝ «ոչ ավանդական սեռական հարաբերություն» և «ավանդական սեռական հարաբերություն» և այլն): Կառավարությունը գտնում է, որ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է և առաջարկում է գործող օրենքները թողնել անփոփոխ:

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք պրակտիկայում այս օրենքն ընդհանրապես կիրառելի է: «Այսօր համացանցում  կատարյալ ազատություն կա և երեխաները նույնպես օգտվում են համացանցից: Ամեն ինչին, ըստ էության, հասանելիություն կա, եթե նույնիսկ այդ ձևակերպումներով օրենքն ընդունենք»,-նշել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ այդ հասանելիությունը սահմանափակելու հնարավորություն չկա: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ամբողջ աշխարհում առկա է այդ խնդիրը, որի լուծ ւմը դեռևս գտնված չէ: Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ նման հարցերը պետք է քննարկվեն և քվեարկվեն խիստ գաղտնի ռեժիմով, քանի որ ցանկացած հակաքարոզչություն քարոզչության կոմպոնենտ է պարունակում:

Հավանություն է տրվել ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը: Օրինագծի նպատակն է իրավական երաշխիքներ սահմանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովման համար: Կառավարությունն առաջարկում է գործող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ՝ նկատի ունենալով, մասնավորապես, այն հանգամանքը, ո ր «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի հոդվածով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կրոնական գործիչ է, այլ ոչ թե բարձրաստիճան պաշտոնատար անձ, որի անվտանգության ապահովմանը վերաբերող հարցի կարգավորումն արդեն իսկ ամրագրված է օրենքի

5-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով: Այսինքն, վարչապետի որոշմամբ կրոնական գործիչներին կարող է տրամադրվել պետական պահպանություն, որի իրականացումը կարող է հանձնարարվել թե պետական պահպանությունն իրականացնող մարմին հանդիսացող պետական պահպանության ծառայությանը, թե վարչապ տի սահմանած մեկ այլ իրավասու պետական մարմնին:

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ընդհանուր առմամբ նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա, որովհետև կառավարությունն ի վիճակի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունն ապահովել: «Պետք չէ տպավորություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետությունում Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությանն ինչ-որ

բան սպառնում է: Եվ եթե կա այդպիսի ընկալում, դա սխալ է, և իրավիճակները պետք չէ մեկնաբանել բոլորովին այլ կերպ, քան դրանք գոյություն ունեն և կարող են գոյություն ունենալ: Կարծում եմ, որ իսկապես տեղին չէ : Համենայն դեպս, եթե անհրաժեշտություն լինի, բնականաբար, այդ հարցը ինքս պատրաստ եմ քննարկել և ըստ անհրաժեշտության որոշում կայացնել: Եվ դրա համար օրենքի անհրաժեշտություն չկա: Ես չեմ կարծում, թե կոռեկտ է՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին համարել պետական բարձրաստիճան պաշտոնյա և դնել պետական կառավարման համակարգի աստիճանակարգության մեջ»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Հավանության է արժանացել ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի և Միհրան Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վիճակախաղերի մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում և

հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկությունը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է արգելել վիճակախաղերի «բացառությամբ գովազդային վիճակախաղերի», ինտերն տ շահումով խաղերի կազմակերպման գործունեությունների իրականացումը: Առաջարկությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ Հայաստանում շարունակաբար ավելանում է այն անձանց թիվը, որոնք իրենց ունեցած ֆինանսական միջոցների կամ եկամուտների ավելացման եղանակ են համարում վիճակախաղը կամ

շահումով խաղը: Կառավարությունը, ընդհանուր առմամբ համաձայնելով նախաձեռնության հիմնավորման մեջ նշված մտահոգության հետ, այդուհանդերձ գտնում է, որ նախագծերի փաթեթի ընդունումը չի փարատի հիմնավորման մեջ արտահայտված մտահոգությունը: Կառավարությունը ներկայացրել է մի շ րք հանգամանքներ և առաջարկություններ, որոնց հիման վրա լրամշակված նախագծերի ընդունման դեպքում զգալիորեն կնվազեն քննարկվող նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ նշված ռիսկերը: Բացի այդ,

կառավարությունում քննարկվում է ՀՀ ֆինանսների նախարարության մշակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», «Վիճակախաղերի մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք նույնպես ուղղված են ոլորտի կարգավորմա ը և ռիսկերի նվազեցմանը:

Գործադիրը հավանություն է տրվել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկություններին: Օրինագծի համաձայն՝

վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են մուծել ըստ կիսամյակների, եռամսյակների կամ ամիսների: Կառավարությունն առաջարկում է, մասնավորապես հանել «եռամսյակների» բառը, քանի որ ըստ եռամսյակների ուսման գանձումների պարագայում բուհերի համար կստեղ վեն հնարավոր ֆինանսական բարդություններ: Բացի այդ, ներկայումս վերանայման և լրամշակման փուլում է գտնվում «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որից բխող այլ հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթում ներառված է նաև «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ առաջարկվող կարգավորմամբ:

Հավանության է արժանացել ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Առաքելյանի և Սուրեն Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությունը: Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ օրենքի լրացումը կբարձրացնի երկրի անվտանգության, պաշտպանունակության մակարդակը և կապահովի հողային հարաբերությունների նկատմամբ պետական պատշաճ վերահսկողություն: Կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ ներկայացված տարբերակով նախագծի ընդունումից: Մասնավորապես, հարցը դիտարկելով իրավական որոշակիության տեսանկյունից, գտնում է, որ նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող կարգավորումները չեն համապատասխանում օրենքին ներկայացվող իրավական որոշակիության, օրենքում օգտագործվող ձևակերպումների հստակության, բավարար մատչելիության, համապատասխան սուբյեկտների կողմից իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորության և օրենքի պահանջներին չհետևելու դեպքում հնարավոր բացասական իրավական հետևանքների առաջացման կանխատեսելիության պահանջներին:

Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել նաև «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի, «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարել ու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Կառավարության որոշմամբ առաջարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին հոկտեմբերի 31-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ:

Սահմանվել է առանց հարկ վճարողների մոտ ստուգումների իրականացման հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշտելու կարգը

Գործադիրը սահմանել է առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) իրականացման հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշտելու կարգը: Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ հարկ վճարողի հարկային պարտավորությունները կարող են ճշտվել հարկ վճարողի դիմումի կամ հարկային մարմնի պաշտոնատար անձի զեկուցագրի հիման վրա: Որոշմամբ նախատեսվում է հարկային պարտավորությունների ճշգրտման արդյունքների մասով հարկային մարմնի գործողությունները բողոքարկել օրենսգրքով սահմանված կարգով, այդ թվում՝ նաև այն դեպքերում, երբ հարկային պարտավորությունների ճշգրտումը կատարվում է հարկային մարմնի պաշտոնատար անձի զեկուցագրի հիման վրա:

Այլ որոշումներ

Կառավարության համապատասխան որոշմամբ 56,8 մլն դրամով նվազեցվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը 2018 թվականի պետական բյուջեով կատարված հատկացումներից:

Հավանություն է տրվել Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների առաջացման դեպքում դրանց հետևանքների վերացման փոխօգնության պատրաստականության ապահովման ԱՊՀ անդամ պետությունների փոխգործակցության մասին» համաձայնագրին: Համաձայնագրի ստորագրմամբ նախատեսվում է սահմանել միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների առաջացման դեպքում օպերատիվ իրազեկման և տեղեկատվության փոխանակման պայմանները, ինչպես նաև պարզեցնել փրկարարական կազմավորումների, սարքավորումների, փոխադրամիջոցների տեղափոխման, վթարից տուժածներ ն համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերելու և դեղորայք տրամադրելու գործընթացները: Այն թույլ կտա ամրապնդել ՀՀ և ԱՊՀ անդամ երկրների իրավասու մարմինների միջև համագործակցությունը և կնպաստի միջուկային էներգետիկայի բնագավառի անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Գործադիրի որոշմամբ «Արգա-Յուրոսիթիլ» ՍՊԸ-ն ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերությունը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր, որի արդյունքում նախատեսում է զբաղվել չժանգոտվող պողպատից խոհանոցային, վառարանային և այլ մասերի արտադրությամբ։ Ներկայացված ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 0,68 մլրդ դրամի ներդրում: Արդյունքում երեք տարվա ընթացքում կստեղծվի 25 նոր աշխատատեղ` 300 հազար դրամ միջին աշխատավարձով:

Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ «Թվային Հայաստան» հիմնադրամի լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով