Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ Դավթաշենի կամրջի տակ 45-ամյա կնոջ դի է հայտնաբերվել:

Մինչ ՀՀ քննչական կոմիտեն կպարզի դիակի ինքնությունը, ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ, որ 45-ամյա կինը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ քույրն է՝ Լուիզա Գուրգենի  Խաչատրյանը: Վերջինս աշխատում էր «Արմենիա»  հանրապետական ԲԿ-ում, որպես մանկաբարձ-գինեկոլոգ: 

Լուիզա Խաչատրյանի հարազատները ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասացին, որ վերջին շրջանում Խաչատրյանը դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել, սակայն իրենց համար անհայտ է թե՛ նրա այդ վիճակի, եւ թե՛ այդպիսի ծայրահեղ քայլի գնալու պաճառները: 

Լուիզա Խաչատրյանի ծանոթներից մեկն, ով ցնցվել էր այդ լուրն իմանալով, ասաց, որ երբեք չէր պատկերացնի, որ նրա հետ կարող էր նման բան պատահել. «Բժշկուհի Խաչատրյանը առաքինի, համեստ, մեղմ, խիստ դրական աուրայով օժտված մարդ էր, ուներ օրինակելի ընտանիք: Բոլորը նրան հարգում ու սիրում էին: Չեմ կարողանում հավատալ, որ նա կարող էր նման բան անել»,-ասաց նա:

ՀՀ քննչական կոմիտեից մեզ փոխանցեցին, որ քննիչները դեռևս աշխատանքներ են տանում դեպքի վայրում: Առավել մանրամասն կհաղորդենք հաջորդիվ:

Նմանատիպ նորություններ

90-ականների համատարած թալանն ու սեփականաշնորհումը․... Համատարած փլուզումն ու դրան զուգահեռ թալան բնորոշվող երևույթը, որի մասին խոսում են վերջին տարիներին, եղել է այն ժամանակաշրջանում, երբ խորհրդային 7...
2020 թվականին Հայաստանում 15-20 հազար մարդ կդառնա ... «Ժամանակ» թերթը գրում է. «2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ շրջանակում գործող մաքսային կարգավորումները, որոնք վերաբերում են երրորդ եր...
Պետք է պատրաստ լինել, որ նման տեմպերով գալիք գարնա... Ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցը, թեպետ այս անգամ կոչել այն տարածաշրջանային կարելի է միայն պայմանականորեն, ...
«Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել. Կրկնում ե... ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել։ Կրկնում եմ, ո՛չ ոք և ոչի՛նչ։...
Կատարվել է ծննդաբերության գնի բարձրացում. գումարնե... https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/1024581901072522/ «Կատարվել է ծննդաբերության գնի բարձրացում՝ 107 հազարից 140 հազար դրամ, ինչպես ն...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով