ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԴԱ ԹԱԿԱՐԴ Է ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՅԴ ԵՂԱՆԱԿՈՎ ԱԺ-Ն ՑՐՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԴԱ ԹԱԿԱՐԴ Է ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԱՅԴ ԵՂԱՆԱԿՈՎ ԱԺ-Ն ՑՐՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ։

ԱԺ-ն ցրելու այն տարբերակը ,երբ Վարչապետը հրաժարական է տալիս և ԱԺ խմբակցությունները Վարչապետի թեկնածու 14 օրվա ընթացքում երկու անգամ չեն առաջադրում հակասահմանադրական է,այս սցենարի դեպքում ԱԺ-ն չի կարող իրավունքի ուժով համարվել լուծարված։

Այսպես՝
Վարչապետի հրաժարականից հետո, եթե խմբակցությունները չառաջադրեն վարչապետի թեկնածու, ապա ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ և այդ հիմքով էլ բնականաբար առաջին փուլում վարչապետ չի ընտրվի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչապետ չընտրվելու դեպքում ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՅՈԹ ՕՐ ՀԵՏՈ անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Ինչպես տեսնում ենք, առանց՝
(1) առաջին փուլում թեկնածուի առաջադրման,
(2) քվեարկության
(3) չընտրվելու փաստի արձանագրման, երկրորդ փուլը չի կարող սկսվել, քանի որ 7 օրյա ժամկետի սկիզբը դրված է ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ պահից:
Այսինքն Վարչապետի հրաժարականի դեպքում,ուզենք թե չուզենք պետք է առաջադրվի Վարչապետի թեկնածու ,որին ուղղակի պիտի չնտրեն երկու անգամ։
Եթե դիցուք ՀՀԿ-ի Վարչապետի թեկնածու առաջադրելու դեպքում դեռ հնարավոր է ԱԺ-ն շրջափակելու միջոցով խափանել նրա ընտրությունները,քանի որ կա ողջամիտ ժամանակ,ապա այս դեպքում այլևս ժամանակ չկա,քանի որ մեզ կասեն,որպեսզի պահպանվի սահմանադրության տառը պետք է առաջադրենք,ընդ որում դա մեզ կասեն այն ժամանակ ,երբ Փաշինյանը հրաժարական տված կլինի,նրա հետ միասին նաև ողջ կառավարությունը։
Եվ մենք ուզենք թե չուզենք ,պետք է համաձայնվենք,որ առաջադրեն իրենց թեկնածուին։
ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ:

Այսինքն ՀՀԿ-ն հանգիստ իր թեկնածուն առաջադրելուց հետո,ընդամենը մեկ վարկյանում քվեարկում է իր թեկնածուի օգտին և լրիվ օրինական վերցնում է իշխանությունը։Տեղում նշանակվում է նոր ԱԱԾ,ՀՔԾ պետեր և Ոստիկանապետ և վերջ ՝ ԱԺ դիմաց հավաքված ժողովուրդը հայտնվում է օրենքից դուրս։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անձամբ ես վստահ եմ,որ Հակահեղափոխականները հստակ գիտեն սրա մասին և հենց սրանով է պայմանավորված,որ այդպես միանգամից իբր թե Գևորգ Կոստանյանի գլխավորությամբ հանձնվեցին , իսկ ԲՀԿ-ն էլ հուշագիր ստորագրեց։

Ես չգիտեմ,ովքեր են Վարչապետին հրաժարականի դրդող իրավաբանները,բայց մի բան ակնհայտ է,որ նրանք մեզ տանում են դեպի թակարդ,իսկ երկիրը ցնցումների։

 

Այս նույն իրավական վերլուծությունը տվել է նաև Փաստաբանների Պալատի Նախագահ Արա Զոհրաբյանը ՝ իր << ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ>> գրառման մեջ։
Հղումը ստորև՝

https://web.facebook.com/permalink.php?story_fbid=2288844731346924&id=100006642580999

 

Արտակ Գալստյանի

https://web.facebook.com/artak.galstyan.399/posts/178961116354012

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով