Վատ իշխանությունից հետո եկավ ավելի վատը. Պավլիկ Մանուկյան

Վատից հետո եկավ ավելի վատը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը՝ անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությանը:

«Մինչեւ բացահայտումները չլինեն, ոչ մի լավ բան էլ չի սպասվում, արմատական փոփոխությունների պահանջը, հրամայականը գնալով մեծանում է: Ամեն մարդ խուսափում է իր բաժին ախոռից աղբը դուրս բերի: Չեն կարողանում Թումանյանի ասած խնձորը միջից մաքրել, չենք էլ փորձում:

Չնայած մեր ձայնը հասավ Աստծո հագին, բայց իմ կարծիքով ոչինչ չի փոխվել: Համենայնդեպս, ինչին հիմա ականատես եմ՝ նույնիսկ խնձորին մոտիկ չեն գնում: Ամեն մարդ իր վախն ունի, չունեն այն քաջությունը՝ ստանձնելու իրենց մեղքի բաժինը: Չունեն համաձրակությունը վճռական քայլ կատարելու, որովհետեւ գեղեցիկ բառերով ապրելն ավելի հեշտ է, քան ծանր բեռն ուսերին վերցնելը»,-հայտարարեց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պավել Մանուկյանի խոսքով, արդյունքում հանցագործություն կատարում են մի քանիսը, բայց պատժվում է մի ողջ ժողովուրդ:
«Հույսը կա, Նիկոլը հույսը տվել է, դրանում կասկած չկա, հալալ իրեն, բայց հավատը չկա: Ներքին ու արտաքին անվտանգության համար անհրաժեշտ են «Սասնա ծռերի»  պես հավատարիմ նվիրյալներ, որպեսզի կարողանան այդ անվտանգությունն ապահովել, որոնց համար հայրենիքն ու ժողովուրդը մեծագույն պարգեւ են»,-ավելացրեց  Պավլիկ Մանուկյանը:

infonews.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով