Վահրամ Բաղդասարյանը պատմում է, թե ինչ է կատարվել երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր հանդիպման ժամանակ

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ստեղծված քաղաքական իրավիճակի լուծումը տեսնում է միայն բանակցությունների միջոցով: Այսօր ԱԺ-ում լրագրողերի հետ զրույցում նա պատմեց, թե ինչ է կատարվել երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր հանդիպման ժամանակ:

Ըստ նրա՝ ՀՀԿ-ն այժմ էլ պատրաստակամ է, որ տրամաբանական ժամկետներում, օրենքները կարգավորելուց հետո, գարնանը միասնական, համերաշխ գնալ արտահերթ ընտրությունների՝ առանց ցնցումների. «Դեկտեմբերի մեջ տրամաբանական որևէ տեղավորում չկա»:

Հարցին՝ ՀՀԿ-ն թեկնածու չի՞ առաջադրի, Վ.Բաղդասարյանը պատասխանեց. «Աղջիկ ջա՛ն, առաջ ես ընկնում դեպքերից»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով