Սեյրան Սարոյանը փակել է տան դռներն ու հեռացե՞լ Հայաստանից. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Էջմիածնում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն ընտանիքով հանդերձ փակել է տան դռներն ու հեռացել: Թե ուր և ինչ նպատակով, դժվար է ասել, սակայն խոսակցություններ կան,

որ գեներալը ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը բավական ծանր է տանում, իր վերջին հայտարարություններով էլ պայմանավորված՝ իրեն վատ է զգում և չի ուզում ոչ հասարակության մեջ երևալ, ոչ էլ խորհրդարանում: Ոմանք էլ պնդում են, թե Ս. Սարոյանը, պարզապես, չի ցանկանում ուշադրություն սևեռել իր վրա ինչ-ինչ պատճառներով»:

Ավելին՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով