Ռուսաստանից՝ զենք, ամբողջ աշխարհից՝ «ուղեղների» արտահո՞սք

Ռուսաստանից՝ զենք, ամբողջ աշխարհից՝ «ուղեղների» արտահո՞սք

Հոկտեմբերի 6-ին, այցելեցի Երևանի Մերգելյան ինստիտուտում գործող «Դիջիթեք Էքսպո18» ցուցահանդես, ծանոթանալու Հայաստանում և տարածաշրջանում զարգացող, նորագայուն տեխնոլոգիաներին:

Դեռ «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոն չմտած, ինձ «ողջունեց» ձախ կողմում տեղակայված, տեղացի մասնագետների կաղմից արդիականացված, ռուսական զենքը, որը նախատեսված էր զրահապատ մեքենաների, թռչող սարգերի և հատկապես անօդաչուների խոցման համար:

Ցուցահանդեսի տարածք մտնելուց անմիջապես հետո, հենց առջևում տեսա КБХ ընկերության տաղավարը, որը ներկայացնում էր ժամանակակից անօդաչու թռչող սարքեր և հեռակառավարվող խոշոր տրամաչափի գնդացիրներ, որոնք նույնպես պատրաստված էին Հայկական բանակին ծանոթ, ռուսական զինատեսակների հիմքի վրա:

Հայ դպրոցականների տաղավարները ևս ունեին պաշտպանական ոլորտին վերաբերվող աշխատանքներ՝ գծին հետևող ռոբոտ, թունելում արգելքներ հաղթահարող ռոբոտ և այլն: Օտարերկրյա տաղավարները սակայն, պաշտպանական տեխնիկային նվիրված, ոչինչ չէին պարունակում, իսկ նրանց մի մասը ներկայացնում և առաջարկում էր միայն մի բան՝ դուրս գալ Հայաստանից, սովորելու և վերապատրաստվելու համար:

Այսքանից մի հետևություն՝ ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում, «Նոր Հայաստանում» առաջընթացի և փոփոխության միտում չկա և ոչինչ չի փոխվել: Ռուսաստանն է մեզ զենք առաջարկում, իսկ ամբողջ աշխարհը՝ ուղեղների արտահոսք:

Ֆոտոլրագրող՝ Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով