Ռեֆորմիստների կուսակցությունը կողմ է Ազգային Ժողովի վաղաժամկետ արձակմանը և քաղաքական ճգնաժամի չխորացմանը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակը, առկա ներքաղաքական լարվածությունը, ինչպես նաև հոկտեմբերի 2-ին մեր քաղաքացիների կողմից արտահայտված հրապարակային ցանկությունը՝

Ռեֆորմիստների կուսակցությունը, իր ծրագրային դրույթներում ունենալով կայունության և պետականամետության բարձր սկզբունքներ, կողմ է արտահայտվում Ազգային Ժողովի վաղաժամկետ արձակմանը և դեկտեմբերին Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացմանը՝ ձգտելով երկրում հաստատել ժողովրդավարական արժեքներով կառավարվող պետական համակարգ :

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցությունը միաժամանակ հույս է հայտնում, որ երկրի համար այս բախտորոշ փուլում բոլոր քաղաքական ուժերին կհաջողվի երկխոսության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում անցկացնել Ազգային Ժողովի նոր ընտրություններ և ձևավորել ժողովրդի կամքը արտահայտող նոր խորհրդարան:

08.10.2018 Երևան

Ռեֆորմիստների կուսակցություն

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով