Ուր՞է թռիչքաձև աճը,ԱԺ-ն լուծարվի անկասկած կլինի այդ թռիչքը ,կասեն մարդկանց,իսկ մարդիկ հավատում են:Մի խոսքով նորից մենաշնորհ և մեկ անձի իշխանություն

Հայաստանում ստեղծվում է մի վիճակ,որտեղ նոր իշխանությունը չի հանդուրժում այլակարծության որևէ օջախի գոյություն:Ամեն այլ կարծիք ներկայացվում է,որպես սպառնալիք հեղափոխությանը:Յուրաքանչյուր քննադատություն ընդունվում է,որպես թշնամանք:Ցավոք սա է իրականությունը և քաղաքացին մեկ «շտամպի»տակ է մտնում,իսկ եթե չի մտնում ուրեմն հակահեղափոխական է:

ԱԺ-ն ,այո այլակարծության վերջին բաստիոնն է և եթե այն «ընկավ» կրկնվելու է Երևանի ավագանու ընտրությունների նույն սցենարը:Լինելու են ոչ թե ընտրություններ,այլ Փաշինյանի իշխանության վստահության հանրաքվե: Ուր՞է գնում Հայաստանը,այս տեմպերով մենք կամավոր վերածվելու ենք մի պետության,որտեղ հարցերը լուծվելու են փողոցում,որտեղ ով շատ մարդ հանեց փողոց նա ճիշտ է լինելու:Որ՞ մի բանական մարդը կհավատա այն պնդումներին,որ ներդրողները սպասում են արտահերթ ընտրություններին կամ որ հայրենադարձությունը կսկսվի միայն արտահերթից հետո:

Այս նույն մտքերը նրանք արտահայտում էին մինչ մայիսի 8~ը և ինչ ՞ստացվեց,ստացվեց որ ոչ հիմա էլ ԱԺ-ն է մեղավոր ,որ մարդիկ չեն տեղափոխվում Հայաստան մշտական բնակության,որ ներդրողներ չկան,որ տնտեսույունը նույն կամ ավելի վատ վիճակում է:
Ուր՞է թռիչքաձև աճը,ԱԺ-ն լուծարվի անկասկած կլինի այդ թռիչքը ,կասեն մարդկանց,իսկ մարդիկ հավատում են:Մի խոսքով նորից մենաշնորհ և մեկ անձի իշխանություն:

Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով