Շառլ Ազնավուրը աշխարհին ճանաչելի դարձրեց հայ ժողովրդի իրական պատմությունն ու Հայաստանը. Արման Թաթոյան

Բրյուսելում մասնակցում եմ Օմբուդսմանների միջազգային ինստիտուտի (IOI) գլխավոր ասամբլեային, որը տեղի է ունենում Բելգիայի խորհրդարանի շենքում: Ներկա են աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ու միջազգային հեղինակավոր կառույցների ղեկավարներ: Հատուկ քննարկվելու է նաև Հայաստանի մարդու իրավունքների

պաշտպանի գործունեությունը «Օմբուդսմանը՝ որպես միջազգային հանձնառությունների երաշխավոր» խորագրով նիստի ընթացքում: Բարձրաստիճան միջոցառման բացման ընթացքում նիստը, որին ներկա էր ավելի քան 150 մարդ, հանկարծ ընդհատվեց նախագահողի կողմից, երբ քննարկվում էր օրակարգի կարևոր հարցերից մեկը: Նախագահողը ներողություն խնդրեց քննարկումն ընդհատելու համար ու տեղեկացրեց, որ անսպասելի կարևոր բան ունի ասելու բոլորին: Այդ պահին մտքովս երբեք չէր էլ անցնի՝ ինչն է իրական պատճառը: Կարծեցի՝ մի որևէ

հերթական աշխատանքային, բայց արտառոց բանն է տեղի ունեցել: Միևնույն ժամանակ, հասկանում էի, որ ինչ-որ բան այն չէ, որ սովորական հարցի մասին չէ խոսքը, քանի որ նախագահողն ակնհայտ հուզված վիճակում էր: Նա վերջապես հայտարարեց, որ իր համար ողբերգություն է տեղի ունեցել՝ մահացել է երգիչ Շառլ Ազնավուրը: Այնուհետև, նիստը նախագահողն ընթերցեց տողեր, որոնք նվիրված էին Շառլ Ազնավուրին: Այդ տողերին հաջորդեցին Բելգիայի Սենատում հավաքված մարդկանց ծափողջյունները՝ որպես բարձր հարգանք արժանավոր երգչի նկատմամբ: Հավատս չէր գալիս, երբ անասելի խորը ցավով լսեցի

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

այդ բոթը՝ մեծանուն Հայի, երգչի ու աշխարհահռչակ գործչի մահվան բոթը: Այս ծանր կորուստը սգում ենք բոլորս: Շառլ Ազնավուրը մեր հպարտությունն է, մեր Ազգային հերոսն է, հերոս է համամարդկային քաղաքակրթության համար: Նա աշխարհին ճանաչելի դարձրեց հայ ժողովրդի իրական պատմությունն ու Հայաստանը: Անգնահատելի է նրա անսահման մեծ ավանդը Հայաստանի հզոր ապագայի համար: Զորակցությունս եմ հայտնում և վշտակցում եմ բոլորիս, մեծագույն Հայի ընտանիքին ու բոլոր հարազատներին:

Արման Թաթոյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով