Նոր փուլ․ հոգեխանգարմունքի վիճակ ենք մտել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Եվ այսպես, մտնում ենք նոր փուլ՝ ավելի կոշտ առճակատումների, քաղաքական սուր պայքարի եւ անկանխատեսելի զարգացումների։ Ոչ ոք չգիտի, թե այս փուլը որքան կտեւի, եւ արդյոք դրանից մենք անկորո՞ւստ դուրս կգանք։ Երբ իշխանությունը պահելը կամ վերցնելը դառնում է ինքնանպատակ, երկիրը, ժողովուրդը, նրա խնդիրները մղվում են հազարերորդ պլան, որքան էլ ամեն օր

կրկնեն՝ «ժողովուրդ, քո ցավը տանեմ, սա քեզ համար եմ անում», այլ ոչ թե իշխանությունը պահելու կամ վերցնելու։ Հին, հայտնի ասացվածք կա՝ «պատերազմ չի լինի, բայց խաղաղության համար այնպիսի դաժան պայքար կգնա, որ քարը քարի վրա չի մնա»։ Ի վերջո, կարող ենք հայտնվել մի իրավիճակում, որ մեր պետության առջեւ ծառացած խնդիրները լուծելու փոխարեն նոր խնդիրներ ավելացնենք եւ փակուղին ու ճգնաժամը, որը ժառանգություն ենք ստացել ՀՀԿ-ական իշխանություններից, ավելի անհաղթահարելի դարձնենք։

Եվ սա պետք է գիտակցեն ե՛ւ Ազգային ժողովում հավաքվածները, որն այսօր, ի դեպ, երկրի թիվ մեկ քաղաքական մարմինն է եւ խորհրդարանական կառավարման պայմաններում կառավարության նկատմամբ հսկողություն իրականացնող կարեւոր մարմին, ե՛ւ կառավարությունում հավաքվածները, որոնք երկրի տնտեսությունն առաջ տանելու, կառավարման համակարգն աշխատեցնելու, ներքին ու արտաքին ճշգրիտ քաղաքականություն մշակելու ու վարելու հսկայական լծակներ ու պատասխանատվություն ունեն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ մեր գլոբալ խնդիրների լուծումը հանգեցնել օր առաջ՝ դեկտեմբերին ընտրություն անել-չանելու դիլեմային, առնվազն մանկամտություն է քաղաքական բոլոր դերակատարների կողմից։

Ցավոք, այս խնդիրն այնքան է մթագնել ոմանց գիտակցությունը, որ առողջ կարծիքներ, հստակ մոտեցումներ, հասարակության շահերից բխող քայլեր գրեթե չկան ասպարեզում։ Հոգեխանգարմունքի շրջան ենք մտել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով