«Նոր գործիչները խուսափում են գործածել «ազգ» բառը, վախենում են. հայ ժողովրդի մի մասը մոռացել է, որ քրիստոնյա է». Լևոն Շիրինյան

«Մեր հասարակությունն ապրում է բնական իրավունքի շրջանակներում և քրիստոնյա Հայաստանի ժողովուրդն է, որի արքետիպի մեջ այս երևույթները չկան։ Սա հոգեկան պրոբլեմ է, նաև ֆիզիոլոգիայի հարց է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ԼԳԲՏ համայնքի ակտիվացմանը։

Նա ընդգծեց՝ յուրաքանչյուրի ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ ոտնահարվում են մնացածի իրավունքները. «Մշակույթի, իրավունքի ոլորտում պայքարելը քիչ է, դա գենետիկայի, սերունդների աճի հարց է, հայկական քաղաքակրթության վնասի հարց է։ Մեր օրենսդրությունը պետք է այդ հարցը կարգավորի, պաշտպանի ոչ թե փոքրամասնության, այլ մեծամասնության իրավունքները։ Թող իրենք իրենց ինչ ուզում են՝ անեն։ Պետությունը պարտավոր է այս հարցերը կարգավորել։ Ես տեսել եմ Երուսաղեմում, Իսրայելում շքահանդեսը, երբ երեք հոգու հրեաները դանակահարեցին, մի հատ Սոդոմ-Գոմոր առաջացավ։ Քանի որ մեզ մոտ քաղաքական համակարգի տրանսֆորմացիան սկսված է, այս խնդիրը պետք է լուծել ակունքներում»։

Քաղաքագետը նկատեց՝ թող ֆիզիոլոգներն այդ ոլորտն ուսումնասիրեն. «Նաև այն երկրների փորձը վերցնեն, որոնք օրենսդրորեն պաշտպանում են մեծամասնության իրավունքները փոքրամասնությունից։ Այդ փոքրամասնության ագրեսիվությունը պետք է զսպել։ ԱԱԾ մարմինները պետք է ուսումնասիրեն և տեսնեն՝ այս «բիզնեսը» հովանավորողներ կա՞ն, թե՞ ոչ։ Եթե բիզնեսը հովանավորողներ կան, պետք է պատժվեն։ Սա շատ կարևոր է, և պետությունը պետք է հայտարարի՝ ազգային պետությո՞ւն է, թե՞ ոչ։ Նոր գործիչները խուսափում են գործածել «ազգ» բառը, վախենում են»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շիրինյանը նկատեց՝  հայ ժողովրդի մի մասը մոռացել է, որ քրիստոնյա է. «Հիմա սրանք ասում են՝ քրիստոնյա ԼԳԲՏ. սա ծաղր է յուրաքանչյուր քրիստոնյայի հանդեպ, նույնիսկ՝ հեթանոսների, աթեիստների համար»։

 

168.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով