«Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ունենալ բացարձակ ավտորիտար ռեժիմ». սոցիոլոգ

«Եթե հաշվի առնենք, թե Երևանի ավագանու ընտրություններին ընտրողների քանի տոկոսն էր մասնակցում, իսկ նրանք ընտրողների 35 տոկոսն էին կազմում, ապա, կարծում եմ,  հանրության միայն 1/3-ն է կողմնակից արտահերթ խորհրդարանական ընտրություններին, մնացածը կա՛մ անտարբեր են, կա՛մ դեմ։ Այստեղ շատ կարևոր է քաղաքական կուսակցությունների դիրքորոշումը»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար  Ահարոն Ադիբեկյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե հասարակությունն ինչ տրամադրություններ ունի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։

Ըստ սոցիոլոգի, ՀՅԴ և ԲՀԿ կուսակցությունները դեմ են արտահայտվել արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս տարվա դեկտեմբերին անցկացնելու վարչապետի առաջարկին, քանի որ արտահերթ ընտրությունների անցկացումն այս կուսակցություններից կպահանջի մեծ կարողություններ՝ կազմակերպչական աշխատանքներ, ֆինանսներ և այլն, ուստի նրանք չեն կարող երկու տարին մեկ անգամ ֆինանսական ծախսեր իրականացնել։

«Որոշել են դեկտեմբերի անցկացնել խորհրդարանական ընտրությունները, քանի որ այս սեզոնին մարդիկ կա՛մ դաշտերում են, կա՛մ դեռ իրենց ամառանոցներում բերք են հավաքում և բավականին զբաղված են։ Մեկը, երևի, նրանց հուշել է, որ հոկտեմբերը մարդկանց զբաղվածության ամիսն է, իսկ դեկտեմբերին ազատ են լինում, ուստի պետք է հենց այդ ժամանակ կազմակերպել ու անցկացնել ընտրությունները»,- ասաց սոցիոլոգը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր զրուցակցի բնորոշմամբ, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ունենալ բացարձակ ավտորիտար ռեժիմ՝ ամբողջ իշխանությունը վերցնելով իրեն՝ իրականացնել Հայաստանի վերաբերյալ իր բոլոր պատկերացումները։

Դրա համար նա ձգտում էր համախմբել քաղաքական ուժերին, սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ գնաց պառակտման։

«Այն երկու կուսակցությունները՝ ՀՅԴ և ԲՀԿ, որոնք աջակցում էին վարչապետ Փաշինյանին, թողեցին նրան, և նա ինքնամեկուսացվեց։ Նույնիսկ ԱԺ «Ելք» խմբակցության երկրորդ դեմքը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, կրկին մերժողական վիճակում է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսինքն՝ վարչապետը դառնում է ինքնամեկուսացվող, ինչը քաղաքական գործընթացներում բավականին վտանգավոր դիրքորոշում է, քանի որ հենքը թուլանում է։ Եթե նրանք բավականին լուրջ աշխատեն, ապա այդ հենքից ոչինչ չի մնա։ Փաշինյանը պետք է շատ երկար մտածի՝ հասկանալու համար, թե ինչ պետք է անի, որպեսզի լայնացնի իր համակիրների, գործընկերների շրջանակը, ձևավորի կոալիցիոն ուժեր, որպեսզի համատեղ հանդես գան։ Եվ այս դեպքում բոլորովին էլ պարտադիր չէ, որ ամեն ինչ լինի իր պատկերացումներին համապատասխան։

Քանի որ Փաշինյանն օխլոկրատ է, ուստի ամբոխները նրա հետևից են, և կարծիքը, թե նա նրանց միջոցով ամեն ինչ կարող է անել՝ այդպես չէ։ Երկիրն ունի ընտրական համակարգ, ընտրովի մարմիներ, և դրա դեմ առնելն անհնար է։ Դե հիմա գնացեք ժողովրդին հանեք փողոց. ինչի՞ն պետք է հաղթեն՝ անհայտ է»,- եզրափակեց Ահարոն Ադիբեկյանը։

Զվարթ Խաչատրյան

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով