Նիկոլն իր այսպես կոչված հեղափոխությամբ «քար գցեց»՝ զարգացման ուղի բռնած Հայաստանի տնտեսության վրա…

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

Ցավալին էնա , որ ֆինանսատնտեսական համաշխարհային ճգնաժամից, ապրիլյան պատերազմից ու «Սասնա Ծռերի» իրականացրած ահաբեկչությունից հետո վարչապետ Կարեն Կարապետյանին հաջողվեց կարճ ժամանակահատվածում զարգացման նոր ուղու վրա դնել Հայաստանի տնտեսությունը, արձանագրել երկնիշ տնտեսական աճ և երբ արդեն տեսանելի էր, որ Հայաստանի տնտեսությունը սկսում է զարգանալ Նիկոլն իր այսպես կոչված հեղափոխությամբ «քար գցեց»՝ զարգացման ուղի բռնած Հայաստանի տնտեսության վրա…

Այո՛, Նիկոլը կանգնեց Հայաստանի տնտեսության զարգացման ճանապահին և հիմա էլ իր զոռբայությամբ և սեփական իշխանությունը ամեն գնով պահելու ձգտումով խոչընդոտում է Հայաստանի տնտեսության զարգացմանը, հետևաբար նաև ծանրացնում՝ առանց այն էլ սոցիալական ծանր պայմաններում ապրող մեր քաղաքացիների մեծ մասի կյանքը :

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խորհրդարանի լուծարումը կապելով տնտեսության զարգացման հետ Նիկոլը նոր անհեթեթ միֆ է հորինում իրեն հավատացող ժողովրդի մեջ՝ նոր էյֆորիա ստեղծելու և այդ ժողովրդին խորհրդարանի դեմ լարելու նպատակով, քանզի իրեն իրականում ամենևին էլ չի հուզում քաղաքացիների կյանքի որակը, այլ ունի մեկ նպատակ՝ ամեն գնով ամրացնելու սեփական իշխանությունը:
Հակառակը, այս խորհրդարանի լուծարումը Հայաստանը մտցնելու է նոր քաղաքական ճգնաժամի մեջ՝ Հայաստանի տնտեսությունը հասցնելով էլ ավելի ծանր վիճակի:

Եթե մենք իսկապես ցանկանում ենք զարգացնել Հայաստանի տնտեսությունն ու բարձրացնել մեր քաղաքացիների բարեկեցությունը, ապա պետք է Նիկոլը հեռանա բռնի ուժով զավթած իշխանությունից , մեզանում վերկանգնվի երկրի սահմանադրական կարգը, ձևավորվի լեգիտիմ խորհրդարանի կողմից (իսկ այս խորհրդարանը լեգիտիմ է և այդ լեգիտիմությունն ընդունել է նաև Նիկոլը և ճանաչել է խորհրդարանական ընտրության արդյունքներն ու մանդատ ստացել, ինչպես նաև այդ խորհրդարանով ընտրվել վարչապետ) լեգիտիմ կառավարություն, որ վստահություն ունենա գործարարների և ներդրողների շրջանում և կկարողանա շարունակել վարչապետ Կարեն Կարապետյանի՝ տնտեսության զարգացման կիսատ թողած գործը …

Ի դեպ Կարապետյանի կառավարությունը Փաշինյանի կառավարությանը թողեց երկնիշ թվով տնտեսական աճ և մինչև այս պահը մեզանում արձանագրվող տնտեսական ցուցանիշները նախկինից իներցիայով եկող ցուցանիշներ են, բայց քանի որ Կարապետյանի փոխարեն Փաշինյանն է գլխավորում կառավարությունը և երկրի իշխանությունը բռնազավթված է, տնտեսական ցուցանիշները գնալով նվազում են, ներդումները կտրուկ պակասում այն դեպքում, երբ Կարեն Կարապետյանի կառավարության՝ իշխանության մնալու պարագայում այս տարի խոստանում էր լինել իսկապես բեկումնային՝ Հայաստանի տնտեսության համար :

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնպես որ Նիկոլն ուղղակի ջարդեց Հայաստանի տնտեսության զարգացման ընթացքն ու մեր քաղաքացիների՝ լավ ապրելու հույսը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով