ՌԴ-ն համագործակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և մյուս կողմերի հետ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում. Կարասին

Загрузка...

Ռուսաստանը շարունակում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում սերտորեն համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրներ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ: Այդ մասին «Известия» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

«Գոյություն ունի միայն մեկ իրատեսական հեռանկար՝ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորում: Անվտանգության, կայունության և զարգացման հարցում ադրբեջանցի և հայ ժողովուրդների կենսական շահագրգռվածությունը բանակցային գործընթացի հիմքն ու քաղաքական շարժիչն են, որին Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է»,- հայտարարել է Կարասինը:Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, սերտորեն համագործակցում է եռյակի մյուս անդամների հետ: Նրա խոսքով՝ Ռուսաստանը ձգտում է անել հնարավոր ամեն բան ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ընդհանուր գծի համաձայն և ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունված որոշումների շրջանակում խաղաղ պայմանավորվածությունների մշակման հարցում հակամարտության կողմերին աջակցելու համար:

«Մեր այդ դիրքորոշումն անփոփոխ է: Այն արձանագրված է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգում և հաստատվել է երկու երկրների ղեկավարների հետ Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպումների ժամանակ»,- ասել է Կարասինը:

tert.am

Նմանատիպ նորություններ

Մանվել Գրիգորյանի ընտանիքը գույքի օրինական ձեռք բե... Մանվել Գրիգորյանի ընտանիքն ընդամենը օրինական ձեռք բերող է, համապատասխան ներդրում է արվել, վճարվել է գույքահարկ, բոլոր փաստաթղթերը կան: Այս մասին T...
Իտալիայի Պադովա քաղաքում Հայոց ցեղասպանության 104-... Իտալիայի հյուսիսային Պադովա քաղաքում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն, գրում է padovando.com-ը:...
Վիգեն Սարգսյանը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգ... Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հան...
Լիլիթ Մակունցի համար ԱԺ-ն նոր «Տոյոտա Քեմրի» է գնե... «Լիլիթ Մակունցի համար ԱԺ-ն նոր «Տոյոտա Քեմրի» է գնել, նա չի ցանկացել Վահրամ Բաղդասարյանին սպասարկող մեքենան իրեն սպասարկի, իսկ հանձնաժողովի նախագա...
Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ «Սյունիքի Զանգեր»-ի հատ... Արդեն մի քանի ժամ է՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սյունիքի Զանգեր» կոչվող հատվածում ճանապարհի գետնաբքի պատճառով մի քանի կիլոմետրան...
«Ցեղասպանության դատապարտման հարցում մեր խորհրդարան... Չորս տարի առաջ այսօրը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ԵԽԽՎ պատվիրակները գրավոր հայտարարություն տարածեցին՝ հիշատակի տուրք մատու...
Դանիայի ամենահարուստ մարդու զավակները՝ Շրի Լանկայի... Asos ընկերության սեփականատեր Անդերս Հոլչ Փովլսենը, ով համարվում է Դանիայի ամենահարուստ մարդը, հայտարարել է, որ իր երեք երեխաները մահացել են Շրի Լա...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...