Մոգերինի.«Եվրոպան ձգտում է դյուրացնել Իրանի հետ եվրոպական ընկերությունների համագործակցությունը»

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարն ասել է.«ՀԳՀԾ-ի գործընկերները ձևաչափ են մշակում, որը ընկերություններին հնարավորություն է ընձեռում Իրանի հետ համագործակցությունը շարունակելու համար»:

Parstoday լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Նյու-Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակում Ֆեդերիկա Մոգերինին ասել է.«Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Բրիտանիայի արտգործնախարարներին հիշեցրել եմ, որ ՄԱԳԱՏԷ-ի կողմից բազմիցս հաստատվել է, որ Իրանը  հարգում է իր հանձնառությունները»:

«Մենք ևս ձևաչափ ենք մշակում, որն ընկերություններին թույլ կտա շարունակել Իրանի հետ համագործակցությունը».ասել է Մոգերինին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկուշաբթի երեկոյան, Նյու-Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակում, Ֆեդերիկա Մոգերինիի գլխավորությամբ կայացել է Իրանի և 4+1 խմբի արտգործնախարարների նիստը:

Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հավաստիացրել է, որ ՀԳՀԾ-ն պահպանելու համար եվրոպական երկրների առաջարկած ձևաչափը արդյունավետ չլինելու դեպքում, հավանաբար Իրանը հրաժարվելու է այս համաձայնությունից:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով