Մինչև տարեվերջ բնակարաններն ավելի կթանկանան. «Ժողովուրդ»

«Երևանում բնակարանների գները շարունակում են բարձրանալ: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: Օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քառակուսին գերազանցում է կես միլիոն դրամը: Այստեղ բնակարանների մեկ քառակուսին, եթե հուլիսին վաճառվել է 538 հազար դրամով, ապա օգոստոսին այն կազմել է 541 հազար 800 դրամ: Դավթաշենում բնակարանի մեկ քմ-ն հուլիսին վաճառվել է 289 հազար 500 դրամով, իսկ օգոստոսին՝ 291 հազար դրամով:

Բնակարանները թանկացել են նաև Քանաքեռ-Զեյթունում, Էրեբունիում, Արաբկիրում, Շենգավիթում, Աջափնյակում: Բայց մասնագետները կանխատեսում են, որ մինչև տարեվերջ բնակարաններն ավելի կթանկանան: Նրանց խոսքերով՝ Հայաստանում անշարժ գույք գնելով հետաքրքրված են հիմնականում Ռուսաստանի քաղաքացիները:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը անշարժ գույքի ոլորտի մասնագետներից տեղեկացավ նաև, որ հողատարածքները, որոնք նախատեսված են բնակելի շենքեր կառուցելու համար, վերջին ամիսներին ոչ միայն թանկացել են, այլև թանկանալու են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա, թերևս, խոսում է Հայաստանում տնտեսական վիճակի աշխուժացման մասին, ի վերջո, անշարժ գույքի գներն ուղիղ կապ ունեն երկրի տնտեսության վիճակի հետ: Որքան վատ է այն, այնքան արագ է արժեզրկվում անշարժ գույքը, և հակառակը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով