«Միայն ժողովրդական հանրաքվեն է ի վիճակի լուծել երկրում տիրող քաղաքական ճգնաժամը». Հ. Բաբուխանյան

ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանում է ՀՀԿ խմբակցության որոշ պատգամավորների հայտարարությունները:

Իհարկե, ես տարաձայնություն ունեմ հայտարարություններով հանդես եկած իմ որոշ գործընկերների հետ, սակայն նրանց քայլը մեկնաբանելու կարիք չեմ տեսնում, քանի որ պատգամավորն ազատ է՝ արտահայտելու իր մտքերը: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իսկ այն թունոտ մեկնաբանություններն ու հետապնդումները, որ տեսնում ենք սոցիալական ցանցերում՝ ուղղված պատգամավորներին, վտանգավոր պրակտիկա են ձևավորում»,– շեշտեց Բաբուխանյանը:

Նա մեկնաբանեց, որ եթե չհարգվի պատգամավորի իրավունքը՝ արտահայտելու իր քաղաքական տեսակետները, չենք հասնի ճիշտ հանգրվանի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղբյուրը՝ armeniasputnik.am/

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով