ՄԱԿ-ը ուշադրությամբ հետևում է Ջամալ Խաշողջիի գործին. ՄԱԿ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը երկուշաբթի օրն արձագանքելով Ստամբուլում Սաուդյան ռեժիմի քննադատ լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության մասին տարածված լուրերին հայտարարեց, որ ՄԱԿ-ի ուշադրությամբ հետևում է Խաշողջիի գործին:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ստեֆան Դոժարիքն ընդգծեց. «ՄԱԿ-ը մտահոգված է Արաբիայի լրագրողի անհետացմամբ»:

Թուրքական աղբյուրները հայտարարել են, որ Խաշողջին սպանվել Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարանում և ապա նրա դիակը հյուպատոսարանի շենքից դուրս է բերվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կատարի «Ալ-Ջազիրա» հեռուստակայանը կիրակի վաղ առավոտյան տեղեկացրեց Ջամալ Խաշողջիի դիակը Ստամբուլի թաղամասերից մեկում հայտնաբերվելու  մասին:

«Ալ-Ջազիրան» նաև հայտարարեց, որ մինչև սպանվելը Ջամալ Խաշողջին կտտանքների է ենթարկվել Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարանում:

Միջազգային Համաներում կազմակերպությունը, արձագանքելով Խաշողջիի սպանությանը, մի հաղորդագրությամբ հայտարարեց. «Ջամալ Խաշողջիի սպանությունը նշանակում է, որ  Արաբիայի սահմաններից դուրս  նույնպես այդ երկրի ընդդիմադիրներն անվտանգության մեջ չեն»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով