Պարոն ժամանակավոր կառավարության վարչապետ, դու վիրավորում ես մեզ, դու մարտահրավեր էս նետում մեզ, մեր չկորցրած պատվախնդրությանը

21 էլ անցավ…


Ո՞ւր է Համաներումը
Ինչու՞ Շանթը, Սմբոն, Արմենը, Պավլիկը չի նշում մեր հետ Անկախությունը։
էս ինչ մղձավանջ է, մենք ե՞ն մարդիկ էինք որ լքեինք մեր ընկերներին բանտերում։ Պարոն ժամանակավոր կառավարության վարչապետ, դու վիրավորում ես մեզ, դու մարտահրավեր էս նետում մեզ, մեր չկորցրած պատվախնդրությանը։
Պարոն եթե դու չես կարողանում(կամ ավելի շուտ չես ուզում) իրացնես ժողովրդի կողմից քեզ տված մանդատը և արդարդատություն իրականցնես՝ մարդակերները լինեն բանտերում, ժողովրդի իսկական պաշտպաները դուրսը, ապա ավելի ազնիվ կլինի ազնվորեն հրապարակային ասեք, որ չեք կարողանում (ես հրապարակավ պահանջում եմ պատասխան) հակառակ դեպքում սաբոտաժում եք՝ ժողովրդի կողմից ձեզ վստահված մանդատը։
Մի չարաշահեք ժողովրդի անսահման համփերությունն ու պարզամտությունը։
Բանտում էինք՝ որովհետև բոլորի նման չեինք հաշտվել, որ գոյություն չունի արդարություն, չկա մարդասիրություն։ Արդարության, պատվի, ամենանհավանական այլասեռումների մեջ, մենք ասացինք՝ կա արդարություն, երկնային արդարություն, մեր լեռեների արդարության, պատվի ընկալում, – ինչը ծիծաղելի էր այդ այլասեռ մթնոլորտին։ Իհարկե մենք չընկրկեցինք ծաղրին, հալածանքին, կյանքերովս ստորագրեցինք՝ ինչն անբաժանելի էր մեզնից, առանց որի մեր համար սպառված եր լինելու բոլոր ձևերը, մեզ չլքեց ժողովուրդը ՝ իրանք էլ կանգնեցին մեր հետ, անզեն դուրս եկան ավտոմատների դեմ՝ իրանք էլ կյանքով ստորագրեցին։

հգ Եթե դուք իվիճակի չեք՝ զիջե՛ք իվիճակիին, եթե չլինի էլ ոչ մեկը իվիճակի, մեր լեռների արադարությունը կփոխարինի, էդ ժամանակ Սերժն էլ, Քոչարյանն էլ դատաստան կնդունի, ժողովրդի պաշտպաններն էլ բանտում չեն լինի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

հգ Պարոնայք ֆեյսբուքչիներ արդյո՞ք չի վիրավոր-վում ձեր քաղքացիական արժանապատվությունը, ասացե՛ք՝ միթե՞ սա անպատվության խարան չե մեր երիտասարդների արիության, անբասիր նվիրումի գնով հեղափոխությանԸ։

հգ Հիմա ի՞նչ անենք պարոն Ն՝ չենք թույլ տա ձեռք բարձրացնել ժողովրդի մանդատով իշխ. վրա, բայց խոսք բարձրացնել պարտավոր ենք։

Հայկ Կյուրեղյանի ֆեյսբուքյան գրառումը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով