ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Իտալիա

Հոկտեմբերի 9-ից 10-ը ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետի գլխավորած պատվիրակությունը ճանաչողական այցով գտնվում էր Իտալիայում:

Այցի շրջանակում հայկական պատվիրակության համար կազմակերպվել են բրիֆինգներ՝ Իտալիայի զինված ուժերի համազորային շտաբային քոլեջի և ռազմավարական հետազոտությունների ռազմական կենտրոնի կառուցվածքի, գործառույթների, ուսումնական ծրագրերի, դասավանդվող առարկաների, ունկնդիրների և դասախոսական կազմի ընտրության ու վերապատրաստման գործընթացի վերաբերյալ:

Իր հերթին ՀՀ ՊՆ պատվիրակությունն իտալական կողմին մանրամասներ է ներկայացրել ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի   հրամանատարաշտաբային ֆակուլտետի և պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի գործունեության վերաբերյալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այցի ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների ռազմաուսումնական հաստատությունների հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով