Հարձակվել են պատգամավորի վրա. Hraparak.am

Եթե որոշ պատգամավորներ պատանդ են մնացել Ազգային ժողովում, ապա ոմանք էլ չեն կարողացել ներս մտնել։ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը ԱԺ շենքի Դեմիրճյան մուտքի մոտ է հասել, երբ արդեն այստեղ որոշ բազմություն էր հավաքված։ Նա փորձել է դարպասը բացել տալ, որ ներս մտնի, հավաքված կանանցից մի քանիսը ճանաչել են նրան եւ բառիս բուն իմաստով՝ հարձակվել պատգամավորի վրա, հայհոյանքներով ու սպառնալիքներով։ Ռուզան Առաքելյանը ստիպված է եղել հետ դառնալ։

Մենք կապվեցինք պատգամավորի հետ, նա հաստատեց մեր տեղեկությունը։ Նա շատ վրդովված էր կատարվածից եւ մեզ հետ զրույցում ասաց, որ անգամ եթե չի մասնակցել նիստին եւ քվեարկելու հնարավորություն չի ունեցել, սակայն միանում է նախագծին կողմ քվեարկած անձանց։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով