Հանցավոր խմբի անդամները Գազի Հովոյի որդիների ընկերներն են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ բացահայտվել է Իսպանիայից Հայաստան թմրանյութ ներկրող հանցավոր խումբ ՝ «23-ամյա Իշխան Դավթյանի եւ 35-ամյա Արմեն Աղաջանյանի ներգրավմամբ»։

Մեր տեղեկություններով, նշված երկու անձինք ՀՀԿ-ական Գազի Հովոյի որդիների ընկերներն են, ՀՀԿ-ի ընտրական տասովշչիկները, որոնք խորհրդարանական ընտրությունների ժամանակ աշխատել են Արայիկ Գրիգորյանի ու ՀՀԿ-ի համար։

Ավելին, Արմեն Աղաջանյանն Արտաշատ քաղաքի մարզադաշտի տնօրենն է, որն այդ պաշտոնին է նշանակվել նոր քաղաքապետ Կարեն Բենիամինյանի կողմից։ Վերջինս, հիշեցնենք, Հովհաննես Ղազարյանի դրածոն է։ Իսկ Իշխան Դավթյանի մայրն Արտաշատի թիվ 5 դպրոցի տնօրենն է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով