«Հայցադիմումի վերադարձման պատճառները եղել են զուտ տեխնիկական». Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ

Երեկ լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ղեկավար Արթուր Վանեցյանի՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցադիմումը դատավոր Աիդա Դավթյանը հետ է վերադարձրել։

Հիշեցնենք, որ 20.09.2018թ․Սեդրակ Քոչարյանը հայց էր ներկայացրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ՝ պահանջելով պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները։

Հայցադիմումը վերադարձնելու պատճառների վերաբերյալ 168.am-ը պարզաբանում խնդրեց Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանից։

Վերջինս նշեց, որ հայցադիմումի վերադարձման պատճառները եղել են զուտ տեխնիկական, որոնք պատշաճ կարգով շտկվել են, և հայցադիմումը նորից մուտքագրվել է դատարան:

Նա ընդգծեց նաև, որ հայցադիմումի բովանդակությունը և հայցապահանջը մնացել են անփոփոխ` պատասխանողին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները:

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով