Հայտնաբերվել է նախկին պատգամավոր Կարամելի Հարութի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով

Զովունիիի արտադրամասերից մեկի տարածքում այսօր  հայտնաբերվել է ՀՀ Աժ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի՝ Կարամելի Հարութի դին՝ հրազենային վնասվածքով:

Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նախնական տեղեկություններով, տեղի ունեցածը ինքնասպանություն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ Հարություն Ղարագյոզյանը Հանրապետական կուսակցության անդամ էր:

Հիշեցնենք, որ երեկ սպանվել էր Աժ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն: ՔԿ հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 6-ին Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում հնչած կրակոցների հետևանքով՝ Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին նա մահացել էր:

Կարո Կարապետյանի սպանության մեջ կասկածվում է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Armtimes.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով