«Հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է նոր պատմական շրջափուլ և այս շրջափուլի արդյունքներով պետք է ավարտին հասցնել գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունն, այսօր կառավարության արտահերթ նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ հայտարարությամբ հանդես կգա այսօր երեկոյան։

«Այսօր կարևոր օր է և Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է նոր մի պատմական շրջափուլ, որի հիմնական իմաստը կարող ենք ձևակերպել հետևյալ կերպ՝ այս շրջափուլի արդյունքներով մենք պետք է ավարտին հասցնենք գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունը, բայց այդ մասին ես ավելի կոնկրետ հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան», — ասաց Փաշինյանը։

Երեկ վարչապետի խոսնակ Արման Եղոյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին կհայտարարի իր հրաժարականի մասին:

Օրեր առաջ France24-ի հետ զրույցում վարչապետն ասել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին, 10-ին։

«Ընտրությունները, նախնական կարող եմ ասել, որ մոտավորապես դեկտեմբերի 9-ին, 10-ին, այդ հատվածում, պլյուս-մինուս մի քանի օր, այդ հատվածում տեղի կունենան: Եվ սրա համար, ըստ էության, ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատված»:

Ըստ 2015 թվականին ընդունված Սահմանադրության՝ վարչապետի հրաժարականի դեպքում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:

Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրվելու դեպքում, քվեարկությունից յոթ օր հետո, անցկացվում է նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:

Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով:

 

«Ազատություն» ռ/կ

Նմանատիպ նորություններ

Վարչապետը պետք է հայտարարի, որ Արցախում ստացել է ի... Արցախին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու իշխանություների դիրքորոշումը  կեղծ օրակարգ է, քանի որ բանակցային գործընթաց երբևէ տեղի չի ունե...
Հանրային ելույթ եմ ունենալու, երբ անհրաժեշտ գտնեմ.... Հրաժարականից հետո առաջին անգամ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրատվամիջոցի հարցերին։ Հանրային հեռուստաընկերության լրագրողին հաջո...
«Ծերուկն իսկապես անտանելի է դառնում».Արամ Հարությ... «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Կալանավայրի անէությունից կրկին «հառնած» Վահան Շ...
Միայն թե հաջորդ զեկույցում Հայաստանը չներառվի ԱՊՀ ... Ըստ ՄԱԿ-ի «Երջանկության համաշխարային զեկույցի» Հայաստանը 13 կետով բարելավել է դիրքերը` նախորդ տարվա 129-րդ հորիզոնականից հայտնվելով 116-րդ հորիզոն...
ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փ... Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է հայրենակիցներին Նովրուզի տոնի առթիվ: Նա հերթական անգամ նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է ...
Մոսկվայի բնակարաններից մեկում 11–ամյա ՀՀ քաղաքացու... Մոսկվայի բնակարաններից մեկում տղա երեխայի դի է հայտնաբերվել, ով ունեցել է մանկական ուղեղային կաթված։ Այս մասին հաղորդում է mskagency.ru–ն` հղու...
Նորմալ երկրում նորմալ ղեկավարի օրոք Դավիթ Անանյանն... ՊԵԿ նախագահ Դավիթ ԱՆանյանի և իր թիմի ֆանտաստիկ պարգևավճարները ոչ այլ ինչ են, քան պետական միջոցների թալան: Նույնը վերաբերում է միլիոններով պարգևավճ...
«Քաղաքը արդեն քարուքանդ է լինում, իսկ դուք թիթեռ ե... Ես հասկանում եմ,որ այսօրվա քաղաքային իշխանությունները ձախողել են բոլոր աշխատանքները և դրա համար փորձում են հասարակության ուշադրությունը շեղել ինչ-...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով