Հաագայի դատարանի դատախազը զգուշացրել է զավթված տարածքներում Իսրայելի պատերազմական ոճրագործությունների կապակցությամբ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ֆատո Բենսուդան չորեքշաբթի օրը հանդես գալով մի հայտարարությամբ Հորդանան գետի արևմտյան ափում գտնվող Խան ալ-Ահմեր գյուղի պաղեստինցի բնակիչների տարհանումը մտահոգիչ է համարել:
Բենսուդայի ընդգծմամբ, տների ու կալվածքների ավերումը և զավթված տարածքների բնակչության տեղահանությունը պատերազմական ոճրագործություն են:
Սիոնիստական ռեժիմի դատարանը 2018 թվականի մայիսին արձակեց Խան ալ-Ահմեր գյուղի բնակիչ համարվող շուրջ 200 անդամներով 35 պաղեստինցի ընտանիքների տեղահանության վճիռը:
Այս գյուղի ավերմամբ, հարյուր պաղեստինցիների անօթևան դառնալուց բացի, նաև գործնականում խզվելու է Հորդանան գետի արևմտյան ափի և զավթված Ղոդսի պաղեստինաբնակ տարածքների միջև կապը:
Ռազմավարական չափազանց կարևոր դիրք զբաղեցնող այս գյուղն ավերելով, Սիոնիստական ռեժիմը մտադիր է բռնազավթելով դրա տարածքը դա օգտագործել սիոնիստական քաղաքավանների ընդլայնման ճանապարհին:
Parstoday